• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    01, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Համյան Ռուսիո պատրիարքին Ուղերձում ասված է. "Ձերդ Սրբություն, Շնորհավորում եմ Ձեզ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հովվապետությամբ կհզորանա Ռուս Ուղղափառ եկեղեցու դերը ռուսաստանյան հասարակության կյանքում, կամրապնդվեն նրա հոգեւոր եւ բարոյական արժեքները, ինչպես նաեւ կզարգանա միջկրոնական եւ միջդավանանքային երկխոսությունը Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս: Համոզված եմ, որ դուք հետագայում եւս ջանքեր կգործադրեք Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ...
  • 19
    01, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփան Ալաջաջյանի ծննդյան 85-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփան Ալաջաջյանի ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. "Հարգելի պարոն Ալաջաջյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեծ է Ձեր վաստակը. դուք ծավալել եք հագեցած ու արդյունավետ գրական գործունեություն, որն ընթերցողների լայն շրջանակներում արժանացել է գնահատանքի ու երախտագիտության: Ջերմ հայրենասիրությամբ տոգորված Ձեր ողջ ստեղծագործական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր գրական հարուստ...
  • 13
    11, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը "Ազդակ" թերթի 80-ամյակի առթիվ "Ջերմորեն շնորհավորում եմ “Ազդակի” խմբագրակազմին, թղթակիցներին եւ ընթերցողներին թերթի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Ութ տասնամյակների ընթացքում “Ազդակը” պատշաճ կերպով ծառայել է իր կոչմանը. այն է` հայապահպանություն, հայ դպրություն ու մշակույթ, ընդգծված ուշադրություն Հայրենիքից եկող լուրերի եւ ներգաղութային իրադարձությունների նկատմամբ: “Ազդակը” եղել եւ մնում է նաեւ Հայաստան-Սփյուռք միասնության եւ համահայկական խնդիրների արծարծման կարեւոր ամբիոն: Կրկին շնորհավորելով...
  • 07
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին Երեւան, 7 հոկտեմբեր 2008 թվական Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ամբողջ սրտով շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մեր եղբայրական ազգերի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները հանդիսանում են ամուր հիմնաքար Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դաշնակցային գործընկերության համար: Գործընկերություն, որի հաջող զարգացումը եւ ամրացումը շատ բաներում կայացել է Ձեր անձնական ներդման շնորհիվ: Թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգտվելով առիթից, ուզում եմ ցանկանալ...
  • 05
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի տոնի կապակցությամբ Հարգելի ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի կապակցությամբ: Հարյուրամյակներ շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին փոխանցել է ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր հայրենիքի և ուսման նկատմամբ: Այդ իրողությունն ու մեր դպրության դարավոր ավանդույթներն են պատճառը, որ մանկավարժների նկատմամբ մեծարանքը մեզանում դարձել է հասարակական նորմ: Այսօր դուք եք կրթում Հայաստանի նոր սերնդի քաղաքացիներին, որոնց վիճակված է լինել մեր երիտասարդ ժողովրդավարության նվաճումների ու...
  • 29
    09, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հովիկ Աբրահամյանին Հարգելի պարոն Աբրահամյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ձեր երկար տարիների աշխատանքային փորձը ¢ կարողություններն այսօրվանից Դուք ի սպաս եք դնելու մեր երկրի խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Վստահ եմ, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների խորացմանը: Կրկին շնորհավորելով Ձեզ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնն...
1
2
3
4
5
6
7
...
292
293
294
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: