Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
22
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: «Այս նշանակալի առիթով ցանկանում եմ ընդգծել Ձեր նվիրվածությունն ու անձնական ներդրումն՝ ուղղված Վրաստանի զարգացմանն ու երկրի ապագայի կերտմանը։ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացումը և հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը: Լիահույս եմ, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ...
21
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին Ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և շարունակաբար զարգացող հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք բազմոլորտ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,- մասնավորապես ասվում է...
14
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Հուլիսի 14-ը՝ Բաստիլի գրավման օրը, դարձավ Ֆրանսիայի պատմության շրջադարձային հանգրվան՝ ընդմիշտ փոխելով երկրի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Այս տոնն ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։...
13
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա, ինչպես նաև անկախության վերականգնման 20-ամյակի կապակցությամբ։ «Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը, որը լավ առիթ է արժևորելու տասնամյակների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ Ուրախ էինք Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի...
09
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Ջերմությամբ եմ հիշում մեր անձնական հանդիպումները և հուսով եմ, որ առիթ կունենաք Ձեզ հարմար ժամանակ այցելելու...
17
06, 2026
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոտիրին՝ Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի...
1
...
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
...
303