Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
09, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին` Կիպրոսի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. "Ձերդ Գերազանցություն, Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Կիպրոսի բարեկամ ժողովրդին` Ձեր երկրին մաղթելով առաջընթաց եւ բարգավաճում: Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Կիպրոսի հետ համագործակցության զարգացմանը թե՛ երկկողմ եւ թե՛...
22
09, 2010
Նախագահ Սարգսյանը շարունակում է ստանալ շնորհավորական ուղերձներ ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ
Հանրապետության ղեկավարին, մասնավորապես, շնորհավորել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆը, Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոն, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարլոս Պապուլիասը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոն, Իռլանդիայի նախագահ Մերի Մըքելիզը,...
21
09, 2010
ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել
Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մասնավորապես, ասել է. “Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Հայաստան վերջերս կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի,...
21
09, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ
Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է դարեր ու հազարամյակներ, հզորացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք: Մեր արքայական ու նախարարական տները, թիկունքում ունենալով համազգային աջակցություն, իրար են փոխանցել հայ ինքնության, ոգու և...
08
09, 2010
Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին` Ռոշ ա Շանա տոնի առթիվ
Հարգելի՛ բարեկամներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ: Այս օրերին դուք մտովի անդրադառնում եք ձեր հոգևոր ժառանգությանը, ամփոփում ձեռքբերումներն ու խնդիրները և կազմում ապագայի ծրագրեր: Դուք` որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչներ, ձեր աշխատասիրությամբ ու տոկունությամբ, ստեղծելու ու ստեղծագործելու ձիրքով արժանիորեն հարգանք և ճանաչում եք վաստակել Հայաստանում: Վստահ եմ, որ մեր երկրի հրեաները այսուհետ էլ իրենց ավանդը կունենան մեր հասարակության...
02
09, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է եւ մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ: Հավերժ փա՛ ռք նրանց անմահ հիշատակին: Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության...
1
...
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
...
286