• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 16
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության օրվան նվիրված շքերթին: Նախագահը շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին և վետերաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ: «Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե՛վ Արցախյան ազատամարտում, և՛ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք:...
  • 15
    04, 2011
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Սիրիայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
  • 05
    04, 2011
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Զոհրաբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Զոհրաբյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանի առողջապահության զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր գիտական ու կազմակերպական փայլուն աշխատանքներով առաջ եք մղել նեյրովիրաբուժության Ձեր իսկ հիմնադրած հայկական դպրոցը և իրավամբ վայելում եք...
  • 01
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Նոր տարվա հետ են կապվում նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը: Հայ-ասորական բազմակողմ կապերը, ինչպես...
  • 21
    03, 2011
    Նովրուզի կապակցությամբ Նախագահի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին Հարգելի՛ բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրուզի` Նոր տարվա տոնի կապակցությամբ: Այս առիթով նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզներում, որոնցում միշտ հնարավորինս կլինի նաև պետության աջակցությունը:...
  • 17
    03, 2011
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մերի Մըքէլիսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մերի Մըքէլիսին` երկրի ազգային տոնի` Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ:
1
...
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
...
297
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: