Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ
Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ...
20
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև արդյունավետ համագործակցությունը նոր տարում կշարունակի ծառայել երկու երկրների ժողովուրդների բարեկամության ավելի խորացմանը և տարածաշրջանի կայունության ամրապնդմանը:
19
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել արդի հայ բեմի և կինոյի փայլուն վարպետներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: «Թատրոնում, կինոյում և հեռուստաներկայացումներում Ձեր մարմնավորած կերպարներից շատերը դասականի համարում ունեն թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների գնահատականներում: Որպես հայրենադարձ հայ արվեստագետ և քաղաքացի՝ Դուք մարմնավորում եք մեր ժողովրդի միասնական ջանքն ու ձգտումը դեպի բարին և գեղեցիկը, դեպի արարումն ու...
18
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահ ալ Մունսիֆ ալ Մարզուկիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ ալ Մունսիֆ ալ Մարզուկիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
15
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ:
14
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի և անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ: «Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության և հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը...
1
...
252
253
254
255
256
257
258
259
260
261
262
...
296