Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
25
06, 2016
Նախագահը շնորհավորել է ԼՂՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսևորման, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և տարածման հետ: Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու հոգիները: Թող այս օրերին հնչող...
22
06, 2016
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանին՝ հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանին՝ 85-ամյակի առթիվ: «Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության մեծագույն վարպետներից եք: Ձեր ստեղծագործությունները, թողած հսկայական ժառանգությունը շարունակելու են գնահատել և իմաստավորել արվեստաբանների և արվեստասերների ապագա սերունդները: Արտերկրում ստանալով փայլուն մասնագիտական կրթություն՝ Դուք Հայաստան բերեցիք ակադեմիական կերպարվեստի շունչն ու...
21
06, 2016
Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված և գնահատված է նաև արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսևորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից: Մաղթում եմ Ձեզ...
13
06, 2016
Նախագահը շնորհավորել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն: «Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին: Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել և գնահատվել են...
10
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Հովհաննիսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին՝ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության ու Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության կողմից քիմիական չորս նոր տարրերից մեկը ի պատիվ նրա «Oganesson» անվանելու կապակցությամբ:
10
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Նախագահ Մարսելու Ռեբելու Դի Սոուզային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության Նախագահ Մարսելու Ռեբելու Դի Սոուզային՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
1
...
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
...
296