• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 04
    01, 2016
    Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել ստեղծագործական երկարակեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: «Նշանակալի է Ձեր ավանդը հայ պարարվեստի բնագավառում: Սփյուռքում Ձեր կազմավորած համույթներն այսօր հաջողությամբ հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմահարթակներում, իսկ Ձեր ստեղծած «Բարեկամություն» պարի պետական համույթը ինքնատիպ պարախմբերից մեկն է: Աշխարհով մեկ...
  • 01
    01, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Նախագահ Յոհան Շնայդեր-Ամմանին  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Յոհան Շնայդեր-Ամմանին՝ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
  • 31
    12, 2015
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով...
  • 28
    12, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի հայկական վարժարաններին Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:  
  • 28
    12, 2015
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: «Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով: Ձեր գործերը վաղուց ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, ընդգրկվել աշխարհի շատ երկրների ցուցասրահներում ու թանգարաններում: Հավատարիմ մնալով հայ ազգային արվեստի լավագույն ավանդույթներին՝ Ձեր աշխատանքներում Դուք արտահայտում եք մեր ժողովրդի աշխարհընկալումը,...
  • 27
    12, 2015
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանին՝ հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք: «Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության էջերում Դուք ուրույն տեղ եք գրավել անկրկնելի ձայնով և կատարողական բարձր արվեստով՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Երկար տարիներ հայ արվեստասերին վարպետորեն ներկայացնելով...
1
...
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
...
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: