• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 14
    04, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:
  • 10
    04, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Իսպանիայի թագավորը, Իտալիայի Հանրապետության, Հնդկաստանի Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահները, Շանհայի համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղարը, հասարակական, գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
  • 09
    04, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ աշխատանք»:  
  • 09
    04, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում ասված է. «Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:  
  • 06
    04, 2018
    Նախագահը շնորհավորել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ծննդյան օրվա առթիվ Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրան ծննդյան օրվա առթիվ: 
  • 02
    04, 2018
    Նախագահը շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն: «Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների միջև առկա...
1
...
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
...
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: