• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 17
    05, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Բարձր գնահատելով Հայաստանի ու Նորվեգիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դրանք կզարգանան ու կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:  
  • 13
    05, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Հաղթանակի տոնի առթիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը համատեղ պայքար են մղել ֆաշիզմի դեմ և մեծագույն զոհողությունների գնով կարողացել են հաղթանակ տոնել: «Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են եղբայրական բարեկամության ավանդույթների վրա, այսուհետ ևս զարգանալու են ինչպես...
  • 13
    05, 2019
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին՝ թագադրվելու առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)՝ թագադրվելու առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա կառավարման ներքո Թաիլանդը կշարունակի անշեղորեն զարգանալ, իսկ Հայաստանի և Թաիլանդի միջև բարեկամական կապերը ավելի կխորանան և կամրապնդվեն: 
  • 09
    05, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հանրապետության նախագահն ընդգծել է Իսրայելի հետ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու կարևորությունը: Արմեն Սարգսյանը Ռեուվեն Ռիվլինին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և կայուն բարգավաճում։ 
  • 03
    05, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային այն երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները: Հանրապետության նախագահը Անջեյ Դուդային մաղթել է...
  • 01
    05, 2019
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի Կայսերը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի: Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:  
1
...
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
...
293
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: