• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 17
    06, 2020
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին` Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին` երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝...
  • 15
    06, 2020
    Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել ամենայն բարիք: «Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝...
  • 13
    06, 2020
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը: Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը փոխադարձ...
  • 11
    06, 2020
    Մեր ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների ու ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մեր ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների ու ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է. «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առիթով: Այս նշանակալի օրը շրջադարձային կետ է երկրի պատմության մեջ: Այն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքացիների բարեկեցության աճին ուղղված խորքային վերափոխումների հետ:...
  • 10
    06, 2020
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-պորտուգալական կապերը կամրապնդվեն տարբեր բնագավառներում։ «Հավատացած եմ, որ 2019 թվականի ապրիլին Պորտուգալիա կատարած աշխատանքային այցիս ընթացքում կայացած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ակտիվացմանը, տնտեսական...
  • 06
    06, 2020
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական համագործակցության և կառուցողական երկխոսության ընդլայնումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում և վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ապագայում ևս կշարունակեն ամրապնդել հաստատված բարիդրացիական, ջերմ ու փոխշահավետ հարաբերությունները: Նա Կարլ...
1
...
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
...
296
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: