Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
17
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ։ «Թող ընտանեկան այս գեղեցիկ տոնը առողջություն և ուրախություն բերի Չինաստանի ժողովրդին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական սերտ բարեկամության վրա խարսխված հարաբերությունները, որոնք նախորդ տարի բարձրացվեցին ռազմավարական գործընկերության մակարդակի՝ նոր էջ բացելով միջպետական կապերի պատմության...
16
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ։ «Ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակով։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մեր երկրները հաստատվել են բարեկամական սերտ կապեր, որոնք աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ: Լիահույս եմ, որ առկա ձեռքբերումները ամուր հիմք կդառնան...
15
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Համոզված եմ, որ Սերբիան կառուցողական քաղաքականությամբ կնպաստի Հարավային Կովկասում հաստատված խաղաղության և կայունության ամրապնդմանը», -...
11
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանն առանձնակի կարևորում է դարերի պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, որոնք կայուն և ամուր հիմք են առկա բազմոլորտ համագործակցության համար: Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և...
26
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: «Այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի անսասան հավատարմությունը ժողովրդավարական և սահմանադրական սկզբունքներին: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ընդհանուր արժեքների,փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցությանզարգացումը տարբեր ոլորտներում» ,- մասնավորապես...
02
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լաոսի բարեկամ ժողովրդին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Լաոսի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
294