Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
08, 2019
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավորին՝ արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին` արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել թագավորական ընտանիքին և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին:
16
08, 2019
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
04
08, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան մասին:...
01
08, 2019
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասկեսին՝ նրա տիկնոջ՝ Մարիա Աուքսիլիադորա Դելգադոյի մահվան կապակցությամբ: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել Տաբարե Վասկեսին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:
31
07, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին: Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և աշխարհի շատ այլ երկրների թանգարաններում ու մասնավոր...
31
07, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա, որ մահացել է մեր թատերական արվեստի վաստակաշատ դեմքերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Նա ամբողջովին նվիրված էր թատրոնին ու բեմին: Եվ ինչպես նա իրեն չէր պատկերացնում առանց թատրոնի, այնպես էլ թատրոնն է դժվար պատկերացնել առանց Երվանդ Ղազանչյանի: Երևանի, Գյումրիի, Կապանի թատրոնները, որոնց նա կապված էր տասնամյակներով ձգված իր ստեղծագործական ու աշխատանքային կենսագրությամբ և անգամ անձնական կյանքով: Ղազանչյանը վարպետության դպրոց էր՝...
1
...
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
...
86