Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
12
04, 2021
Անխոնջ հոգեւորականը, գիտնականը, մանկավարժը և արվեստագետը հոգով ու մտքով ամուր կապված էր Հայրենիքի հետ. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Հայր Հարությունը այսօրվա հայ իրականության մեջ ամենահայտնի անուններից է՝ շնորհիվ իր ապրած հագեցած կյանքի և բեղուն գործունեության: Մուսալեռցի ծնողների զավակը աչք է բացել Բեյրութում՝ 1937 թվականին, իսկ 1950 թվականից ի վեր իր կյանքը կապել է Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ: Միաբանության ուշիմ և տաղանդավոր...
09
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և արքայազն Չարլզին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզին:
09
04, 2021
Մարդ, որը հայրենապաշտության և հայրենասիրության ինքնատիպ օրինակ էր. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ. «Հայաստանն ու հայ ժողովուրդը կորցրեցին լավագույն զավակներից մեկին. վախճանվել է ամերիկահայ հայտնի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանը: Մարդ, որը հայրենապաշտության և հայրենասիրության ինքնատիպ օրինակ էր: Մարդ, որի համար Հայաստանը պարզ զգացմունքի Հայրենիք չէր, այլ՝ անկեղծ նվիրումի և հավատարմության նպատակակետ, որին ծառայեց մինչև իր կյանքի վերջը, ծառայեց...
31
03, 2021
Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է. նախագահ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ. «Անասելի ցավ եմ ապրում. այլևս մեզ հետ չէ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Արկադի Տեր-Թադևոսյանի մահը լոկ զինվորականի, փայլուն հրամանատարի կորուստ չէ: Նա ռազմական գործիչ էր, որն իր հսկայական ավանդն ու ներդրումն է ունեցել մեր բանակի ստեղծման ու կայացման, մեր ռազմական ձեռքբերումների մեջ՝ մինչև կյանքի վերջը ձգտելով օգտակար լինել հայրենիքին: Մենք դեռ շատ...
08
03, 2021
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով իմ բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Օլիվիե Դասոն իր երկրին ու ժողովրդին նվիրյալ քաղաքացի էր ու քաղաքական գործիչ, ում կյանքն ու գործը նպատակաուղղված էին հայրենիքը տնտեսապես և քաղաքականապես հզորացնելուն։ Նա ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ...
08
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին՝ երկրի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ նախագահ Վասկեսը հայտնի էր հայրենի երկրին անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: «Հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ պարոն Վասկեսը նպաստել է հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,...
1
...
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
...
88