Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
06
07, 2021
Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը: Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական...
04
06, 2021
Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն կերպարներն ընդմիշտ կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին: Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ...
26
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է. «Կորուստը չափազանց մեծ է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի ի դեմս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի, որը մեծ նվիրումով, անսպառ եռանդով ու հավատով էր ծառայում եկեղեցուն և ժողովրդին: Նշանակալի են...
11
05, 2021
Նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել:
27
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
16
04, 2021
Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
Շատ ցավալի լուր ստացա. վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի և հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր և իմ վաղեմի բարեկամ Վարդան Գրեգորյանը: Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին,...
1
...
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
...
88