Լրատվություն
Ցավակցական
12
06, 2008
Աշխարհահռչակ գրող Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին
Աշխարհահռչակ գրող Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին:
Հեռագրում ասված է.
«Անչափելի է այն կորուստը, որ կրեց Ձեր ժողովուրդն ու մշակույթը մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի վախճանով:
Աշխարհում շատերը ղրղզական մշակույթ ասելով, առաջին հերթին, հասկանում են Չինգիզ Այթմատով` գրողի, ում ստեղծագործության մեջ կյանքի ամենաարդիական հիմնախնդիրները միահյուսվում են ավանդականին: Նրա ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ոչ միայն ներկային, այլեւ` պատմությանն ու ընթերցողների հաջորդ սերունդներին:
Այթմատովի ստեղծագործությունը Հայաստանում քաջ հայտնի է ու գնահատված, նրա գրեթե բոլոր գործերը թարգմանված են հայերեն:
Հայաստանի ժողովրդի անունից իմ ցավակցությունն եմ հայտնում Այթմատովի ընտանիքին եւ ի դեմս Ձեզ` Ղրղզստանի ողջ ժողովրդին:
Միջնադարյան հայ մեծանուն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու խոսքերը, որ նա ընտրել էր իբրեւ իր վեպի բնաբան, այսօր, հիրավի, կարող ենք հասցեագրել իրեն.
«Զոր գիրդ ընդ մարմնոյս
Եվ բանդ ընդ հոգւոյս»: