Հրամաններ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
« 29 » մարտի 2019թ. Հ-81-Լ
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի 9-րդ կետը`
հ ր ա մ ա յ ու մ եմ.
1. Հաստատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները` համաձայն հավելված
2. Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ Ն. Դանիելյանին`
1) իրականացնել վերահսկողություն Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների կողմից Հանրապետության նախագահի աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները պահպանելու նկատմամբ.
2) աշխատանքային կարգապահության խախտումների մասին մեկ շաբաթյա պարբերականությամբ տեղեկացնել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին։
2. Ներքին կանոններն Աշխատակազմում աշխատանքի ռեժիմը և հանգստի ժամանակը սահմանող, ինչպես նաև Աշխատակազմի աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմեր են, որոնց խախտումը հիմք է կարգապահական պատասխանատվության համար:
4. Աշխատակազմում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ` 40 ժամ տևողությամբ:
5. Աշխատակազմում աշխատանքային օրն սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում 18:00-ին (այսուհետ` աշխատանքային ժամեր)՝ ապահովելով տվյալ աշխատանքային օրվա համար 8 աշխատանքային ժամը:
6. Աշխատակազմում ընդմիջումը սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում 14:00-ին (այսուհետ` ընդմիջման ժամ):
7. Ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակում և Աշխատակազմի աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ:
8. Աշխատակազմում հանգստյան օրեր են շաբաթը և կիրակին (հանգստյան օրեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
9. Աշխատակազմի աշխատողների, բացառությամբ Աշխատակազմում պետական վարչական, պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և Աշխատակազմի վարչության պետերի, աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է Աշխատակազմի կողմից տրամադրված մագնիսական քարտի միջոցով` պտուտակադռնով անցնելով:
10. Քարտի միջոցով՝ պտուտակադռնով անցնելու անհնարինության դեպքում աշխատողի՝ աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է մատնահետքի նույնականացման սարքի միջոցով: Աշխատակազմի աշխատողներն իրավասու չեն իրենց պատկանող քարտը տրամադրել կամ փոխանցել այլ անձի, ուրիշի քարտով անցնել պտուտակադռնով:
11. Քարտի և մատնահետքի նույնականացման սարքի միջոցով՝ պտուտակադռնով անցնելու պահը՝ մուտքի և ելքի հստակ ժամանակը, արձանագրվում է էլեկտրոնային համակարգում:
12. Առանց քարտի աշխատանքի ներկայանալու դեպքում Աշխատակազմի աշխատողը պարտավոր է այդ մասին, նախքան վարչական շենք մուտք գործելը, տեղյակ պահել Աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետին: Սույն կետով նախատեսված դեպքում Աշխատակազմի աշխատողի՝ աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է Վարչության պետի կողմից տրված ժամանակավոր անցագրով, եթե աշխատողը հրաժարվել է օգտվել մատնահետքի նույնականացման սարքից:
13. Քարտը կորցնելու դեպքում տվյալ աշխատողն այդ մասին իր անմիջական ղեկավարի միջոցով գրավոր զեկուցում է Աշխատակազմի ղեկավարին: Զեկուցման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրվում է նոր քարտ, որի համար անհրաժեշտ գումարը վճարում է քարտը կորցրած աշխատողը: Սույն կետով նախատեսված դեպքերում Աշխատակազմի աշխատողի՝ աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է Ներքին կանոնների 12-րդ կետով նախատեսված կարգով:
14. Աշխատակազմի աշխատողը աշխատանքի վայրից կարող է բացակայել աշխատանքային ժամերին՝ ծառայողական նպատակներով, իuկ բացառիկ դեպքերում` անձնական նպատակներով՝ համաձայն Ներքին կանոնների 16-րդ կետի:
15. Անձնական նպատակով աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից Աշխատակազմի աշխատողը կարող է բացակայել շաբաթական մինչև 100 րոպե՝ առանց աշխատավարձից որևէ պահման, միայն անմիջական ղեկավարի համաձայնությամբ: Այդ ժամերը չեն կարող կուտակվել շաբաթների ընթացքում։
16.Աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից Աշխատակազմի աշխատողի ելքը ծառայողական նպատակով թույլատրվում է համաձայն 1-ին ձևի (կցվում է), իսկ անձնական նպատակով՝ համաձայն 2-րդ ձևի (կցվում է)՝ Աշխատակազմի աշխատողի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չընդգրկված աշխատողների դեպքում՝ նրանց անմիջական ղեկավարի համաձայնությամբ:
17. Անմիջական ղեկավարի համաձայնությամբ Աշխատակազմի աշխատողը լրացնում է 1-ին ձևը կամ 2-րդ ձևը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով նույն օրը ներկայացնում է Վարչություն:
18. 1-ին և 2-րդ ձևերում նշված ժամերից ավելի բացակայելու դեպքում Աշխատակազմի աշխատողն անհրաժեշտության դեպքում գրավոր բացատրություն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, իսկ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չընդգրկված աշխատողը՝ անմիջական ղեկավարին:
19. Աշխատակազմում աշխատանքից բացակայությունը համարվում է հարգելի՝ Աշխատակազմի աշխատողի կողմից իր պաշտոնական (աշխատանքային) և ծառայողական պարտականություններն աշխատանքային ժամերին գիտական, մանկավարժական, ստեղծագործական գործունեության հետ համատեղելու դեպքում: Աշխատակազմի աշխատողը նշված գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն Աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ` նախօրոք Վարչություն ներկայացնելով համապատասխան հաստատության ղեկավարի կողմից տրված և հաստատված տեղեկանք (գրաֆիկ): Ուսումնական հաստատությունում դասավանդող՝ Աշխատակազմի աշխատողն աշխատանքային ժամին աշխատանքի վայրից իրավունք ունի բացակայելու շաբաթական 8 ժամից ոչ ավելի:
20. Աշխատակազմի աշխատողն աշխատանքային կարգապահություն պահպանելու նպատակով`
1) ժամանակին ու ճշգրտորեն կատարում է օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների, ինչպես նաև Ներքին կանոնների պահանջները.
2) ժամանակին ու ճշգրտորեն կատարում է իր անմիջական ղեկավարի` օրենքով սահմանված կարգով, իր լիազորությունների սահմաններում տրված հանձնարարականները.
3) խնամքով է վերաբերվում պաշտոնական (աշխատանքային) և ծառայողական պարտականությունները, ինչպես նաև հանձնարարված աշխատանքները կատարելու նպատակով հատկացված տեխնիկական միջոցներին, ճիշտ և նպատակային է օգտագործում ֆինանսական և մյուս նյութական միջոցները.
4) աշխատանքի վայրում պահպանում է էլեկտրաէներգիայի օգտագործման, հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջները.
21. Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատանքային վերջին օրն Աշխատակազմի աշխատողներն իրենց պատկանող մագնիսական քարտը ստորագրությամբ հանձնում են Վարչություն:
22. Աշխատակազմի աշխատողին աշխատանքից ազատելու մասին իրավական հիմքի առաջացման պահից Վարչությունը Աշխատակազմի աշխատողին պետք է տրամադրի համաթերթիկ՝ համաձայն 3-րդ ձևի (կցվում է), որն աշխատողը ներկայացնում է համաթերթիկում նշված կառուցվածքային ստորաբաժանումներ` նշագրման, որից հետո կատարվում է վերջնահաշվարկ:
--------------------------------------------------------------------------------------------------------
գործուղվում է _____________________________________________________ (ա. հ. ա.)
201 թ. ----------- ------------------------
ժամը "-------------" մինչև ժամը "-------------"
---------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------
201 թ. ----------- ------------------------
ժամը "-------------" մինչև ժամը "-------------"
Պատճառը --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- :
Ազգանունը ___________________________________________
(բաժնի պետ) ________________________________________
և պետական պարգևների վարչություն ______________________________________
Քարտուղարության արձանագրային բաժին _________________________________
Գործերի կառավարչության տեղեկատվական
տեխնոլոգիաների բաժին ________________________________________
Գործերի կառավարչություն -----------------------------------------------------------
Ֆինանսական վարչություն ________________________________
Լրացման բացատրություն աշխատանքից ազատվելու դեպքում աշխատակազմի աշխատողին անձնակազմի կառավարման և պետական արգևների վարչության կողմից տրված համաթերթիկում նշված համապատասխան պաշտոնակատար անձինք նախքան նշագրելը պետք է ապահովեն հետևյալը.
1. Համապատասխան վարչության պետը (բաժնի պետը) կատարում է աշխատողի մոտ առկա գործերի (նյութերի) հանձնում-ընդունում:
2. Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչությունը ստանում է աշխատողից աշխատանքի վայր մուտքն ու ելքն ապահովող վկայականը, անցագիրն ու մագնիսական քարտը, կասեցնում է նրա՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում հաշվառման գրանցումը, հանձնում է ազատման հրամանի պատճենը:
3. Քարտուղարության պետը ստանում է գաղտնի փաստաթղթերն ու մետաղյա պահարանի բանալին (եթե առկա է):
4. Արձանագրային բաժինը պահանջում է վերադարձնել աշխատանքային անհրաժեշտության նկատառումներով տրամադրված՝ Հանրապետության նախագահի հրամանագրերը, կարգադրությունները:
5. Գործերի կառավարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը կասեցնում է mail server և domain համակարգերում աշխատողի հաշվառման գրանցումը:
6. Ընդհանուր բաժինը պահանջում է վերադարձնել աշխատանքային անհրաժեշտության նկատառումներով տրամադրված համապատասխան իրավական ակտերն ու արձանագրությունները:
7. Գործերի կառավարչության սպասարկման բաժնի պետը, ըստ գույքի հանձնման-ընդունման ակտի, ստանում է աշխատողին տրամադրված գույքը և հանում է պատին փակցված համապատասխան ցուցանակը:
8. Ֆինանսական վարչությունը ստուգում է՝ արդյոք աշխատողը ֆինանսական պարտավորություններ չունի աշխատակազմի հանդեպ, որից հետո լիովին նշագրված համաթերթիկի հիման վրա կատարվում է վերջնահաշվարկ: Համաթերթիկը անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչություն նշագրման տրվում է մինչ ֆինանսական վարչություն ներկայացնելը: