Բյուջե
ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացված բյուջետային միջոցների մասին կարող եք տեղեկանալ այցելելով www.e-gov.am/interactive-budget/ և ընտրելով հետևյալ բաժինները`
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ > Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ > Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում > Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում > ՀՀ Նախագահի աշխատակազմ:
ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացված բյուջետային միջոցների մասին կարող եք տեղեկանալ նաև այցելելով http://minfin.am/index.php?cat=76&lang=1 և http://gnumner.am/am/home.html կայքէջեր:
Մրցակցային ընթացակարգով ՀՀ Նախագահի աշխատակազմի կատարած գնումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տեղադրված է www.gnumner.am էլեկտրոնային կայքում, իսկ մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ www.e-gov.am կայքում: