The signed laws
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 15-ին ստորագրել է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները, «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: