The signed laws
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին ստորագրել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: