08
02, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 8-ին ստորագրել է Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին, Տարածական տվյալների մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մաuին, «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին, «Սերմերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին, «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մաuին օրենքների փաթեթը, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
 

← Back to list