09
02, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին ստորագրել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:

Հանրապետության նախագահը ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքը, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է ընտրվել Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի այն դատավորը, որն ունի երեք տարվա փորձառություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների կանոնակարգումն է:

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթը, որոնց համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկման նպատակով փոփոխվում է շինության մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքի չափը:

 

 

← Back to list