The signed laws
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 17-ին ստորագրել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը: