The signed laws
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը և մի շարք այլ օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: