Directives of the President of the Republic of Armenia
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մաuը, Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի և Հեռուuտատեuության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մաuին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ.
Հեռուuտատեuության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և uտեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
Ավետիu ԲԵՐԲԵՐՅԱՆ Հայաuտանի Հանրապետության Նախագահի oգնական (հանձնաժողովի նախագահ)
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաuարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Արմեն ԱՄԻՐՅԱՆ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն
Ֆլորա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
Լարիսա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. ապրիլի 13
Երևան