ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարության միջոցառումների հանձնաժողով ստեղծելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների կազմակերպումն ապահովելու նպատակով.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարության միջոցառումների հանձնաժողով հետևալ կազմով՝

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի
նախագահ)

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Արմեն ԱՇՈՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Ավետիս ԲԵՐԲԵՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական (հանձնաժողովի քարտուղար)

Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Արամ ՍԻՄՈՆՅԱՆ Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Ռուբեն ՋԱՂԻՆՅԱՆ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Տիգրան ԶԱՐԳԱՐՅԱՆ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ մեկամսյա ժամկետում հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել 2013 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը կայանալիք հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման ծրագրի նախագիծը և համապատասխան ծախսերի նախահաշիվը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. ապրիլի 8
Երևան



← Back to list