Documents
Directives of the President of the Republic of Armenia
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի ԱԺՈ-46-Ա որոշումը.
Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ 2022 թվականի դեկտեմբերի 9-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի (ծածկագիր՝ 01-7-Ղ1-1) պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. դեկտեմբերի 8
Երևան
ՆԿ-61-Ա