ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը`
ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. մարտի 24
Երևան
ՆԿ-56-Ա



← Back to list