ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ՆԿ-139-Ն ԿԱՐԳԱՐԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 18-րդ հոդվածը.

1. Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆԿ-139-Ն կարգադրությունը։

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. օգոստոսի 10
Երևան
ՆԿ-145-Ն



← Back to list