Directives of the President of the Republic of Armenia
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մաuը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի և Հեռուuտատեuության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մաuին» ՆԿ-62-Ն կարգադրությունը`
որոշում եմ.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և uտեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաuարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Արմեն ԱՄԻՐՅԱՆ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն
Լարիսա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Տիգրան ՖԱՐՄԱՆՅԱՆ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. փետրվարի 24
Երևան
ՆԿ- 16 -Ա