ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի՝

Համլետ Ամբակումի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տեսական փիլիսոփայության բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Մառլենա Ժիրայրի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի խմբի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր

Սերգեյ Հովհաննեսի ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Աշոտ Սերոբի ՍԱՂՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Արվեստի վաստակավոր գործչի՝

Աննա Գրիգորի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հոկտեմբերի 14
Երևան
ՆՀ-259-Ա



← Back to list