ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրվելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Հրանտ Միքայելի ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, գեներալ-մայոր

Մարտական ծառայության մեդալով՝

Միքայել Վազգենի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ

Գևորգ Աշոտի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ

Արթուր Ալիկի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. սեպտեմբերի 9
Երևան
ՆՀ-215-Ա



← Back to list