ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Գյուրջյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսgրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Գյուրջյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկի վերաբերյալ» որոշումը`

ո ր ո շ ու մ ե մ.

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել ԳՅՈՒՐՋՅԱՆԻ լիազորությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2008թ. օգոստոսի 6
Երևան



← Back to list