Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել՝
Արտակ Արամայիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետ
Նելլի Նիկողոսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ
Ջոն Սուրենի ՖԱՐԽՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. հունիսի 29
Երևան
ՆՀ-159-Ա