Decrees of the President of RA
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների մրցանակների շնորհման հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակ շնորհել.
1) բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ` «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար.
2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Օլեգ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ` «Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն» մենագրությունների շարքի համար.
3) արվեստի բնագավառում՝
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու)՝ «Սիրո պարտեզ» գեղանկարների շարքի համար.
Հենրիխ ԷԼԻԲԵԿՅԱՆԻՆ` «Երկխոսություն կյանքի տևողությամբ» դիմանկարների շարքի համար.
4) բժշկագիտության բնագավառում` Ռուբեն ՖԱՆԱՐՋՅԱՆԻՆ, Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ և Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ` «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար.
5) ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Աշոտ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, Նիկոլայ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, Գագիկ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, Բագրատ ՄԱԻԼՅԱՆԻՆ և Լևոն ՎԱՆՅԱՆԻՆ` «Բարձր էներգետիկ երևույթները ամպրոպային մթնոլորտում» գիտական հոդվածների շարքի համար.
6) գրականության բնագավառում՝ Հենրիկ ԷԴՈՅԱՆԻՆ` «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. ապրիլի 13
Երևան