Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Արթուր Սերյոժի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ
Արա Մարտինի ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր
Կարեն Սերգոյի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. մայիսի 24
Երևան