ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի՝

Սեդա Քերոբի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիլեն Պարույրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար

Ժոզեֆ Ռեթևոսի ՓԱՆՈՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Ժողովրդական արտիստի`

Հասմիկ Արարատի ԼԵՅԼՈՅԱՆԻՆ քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս


Ժողովրդական նկարչի՝

Անատոլի Հակոբի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Վաստակավոր արտիստի՝

Գրիգոր Ստեփանի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Երևանի կամերային պետական թատրոնի դերասան

Նարինե Կառլենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Համազգային թատրոնի դերասանուհի

Հայկ Ավետիքի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ դաշնակահար

Աննա Վլադիմիրի ՇԱՄՑՅԱՆԻՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ) Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի

Վարդուհի Հրաչիկի ՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ Ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն

Ժակելինա Սամվելի ՍԱՐԽՈՇՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի

Վաստակավոր նկարչի՝

Վոլոդյա Սմբատի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս

Աշոտ Հովհաննեսի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ Երևանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ

Աննա Համլետի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Ք. Քուշնարյանի անվան դպրոցի գեղարվեստի բաժնի ղեկավար

Ռաֆայել Արմենի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ գեղանկարիչ

Արվեստի վաստակավոր գործչի՝

Սուսաննա Արամի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թիվ 1 վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Մշակույթի վաստակավոր գործչի՝

Գարեգին Խաչատուրի ԱՆԱՆՅԱՆԻՆ Վանաձորի «Հորովել» երգիպարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն

Սարգիս Եղիազարի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ «Ակունք» ազգագրական համույթի երգիչ

Քնարիկ Անդրանիկի ՓԻԼՈՍՅԱՆԻՆ Հանրային հեռուստատեսության երաժշտական խմբագիր:




ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. մայիսի 24
Երևան



← Back to list