Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Տ. Մանուշակյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ և 38-րդ հոդվածի 4-րդ մասերը՝ որոշում եմ.
Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ստեփան Տավրոսի ՄԱՆՈՒՇԱԿՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. հունվարի 21
Երևան