Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Բ. Յ. Կովալչուկին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բորիս Յուրիի ԿՈՎԱԼՉՈՒԿԻՆ (ՌԴ) պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. դեկտեմբերի 8
Երևան