Decrees of the President of RA
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
Մխիթար Գոշի մեդալով՝
Միհրան ԴԱԲԱՂԻՆ Սփյուռքի և ցեղասպանության հարցերն ուսումնասիրող գիտական ինստիտուտի ղեկավար (ԹՈՒՐՔԻԱ)
Խաչիկ ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր (ԱՐԳԵՆՏԻՆԱ)
Անանիա Շիրակացու մեդալով՝
Երվանդ ԹԵՐԶՅԱՆԻՆ Քորնելի համալսարանի պրոֆեսոր, Հայկական աստղագիտական միության համանախագահ (ԱՄՆ)
Մովսես Խորենացու մեդալով՝
Համլետ Գրիգորի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահ (ՎՐԱՍՏԱՆ)
Ֆիմի ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հալեպի ազգային Հայկազյան վարժարանի տնօրեն (ՍԻՐԻԱ)
Շահե Հովհաննեսի ՔԵՇԻՇՅԱՆԻՆ Հալեպի «Սպենդիարյան» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար (ՍԻՐԻԱ)
Վարանդ ՔԻՈՐՔՉԵԱՆԻՆ բանաստեղծ, Իրանի «Ալիք» խմբագրատան գրականության և արվեստի բաժնի վարիչ (ԻՐԱՆ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. սեպտեմբերի 18
Երևան