Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհել՝
Գայանե Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Վայոց ձորի մարզի «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տեղամասային թերապևտ
Ռոբերտ Կոնստանտինի ՔԱՐԱՄՅԱՆԻՆ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. սեպտեմբերի 18
Երևան