Decrees of the President of RA
Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգևատրել՝
Գեորգի (Ժորժ) ԹԱՇՅԱՆԻՆ Տրուսսոյի մանկական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ատաշե (ՖՐԱՆՍԻԱ)
Մարի Նոյել Ստեթանի ԼՈԿԱՏԵԼԼԻԻՆ Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկի»
հիվանդանոցի օժանդակ մասի պատասխանատու
Անդրանիկ Պողոսի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. սեպտեմբերի 18
Երևան