ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար պարգ¢ատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Ավագ Վոլոդյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետ, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Արամ Ֆրեդի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ բաժանմունքի ավագ թիկնապահ, մայոր

Դավիթ Աշոտի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի ավագ օպերլիազոր, մայոր

Ռոմիկ Ֆրունզի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 7
Երևան



← Back to list