ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին




Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան մրցանակի շնորհման հանձնախմբի առաջարկությունը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2011 թվականի մրցանակ շնորհել`
1) Հարություն ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար.
2) Ռագըփ ԶԱՐԱՔՈԼՈՒԻՆ (ԹՈՒՐՔԻԱ)` Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական և գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ և սկզբունքային պայքարի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. ապրիլի 19
Երևան



← Back to list