Decrees of the President of RA
Հանրային խորհուրդ ստեղծելու մասին
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝
ո ր ո շ ու մ ե մ.
1.Ստեղծել Հանրային խորհուրդ՝ խորհրդակցական մարմնի կարգավիճակով:
2.Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել հանձնախումբ՝ համաձայն հավելվածի:
3.Հանձնախմբին՝ եռամսյա ժամկետում՝
1)ձևավորել աշխատանքային խմբեր ընդդիմության և իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացին.
2)հաշվի առնելով առկա մոտեցումները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնել Հանրային խորհրդի կազմի և կանոնադրության վերաբերյալ:
4.Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Գառնիկ ԻՍԱՂՈՒԼՅԱՆԻՆ և Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Սևակ ԼԱԼԱՅԱՆԻՆ՝ ապահովել հանձնախմբի բնականոն գործունեությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. հունիսի 12
Երևան