ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել.

Անանիա Շիրակացու մեդալով`

Վահրամ Գասպարի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար

Մովսես Խորենացու մեդալով`

Աիդա Սուրենի ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետ

Հարություն Հակոբի ՅԱՂՈՒԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վարիչ

Արտակ Վարդանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. դեկտեմբերի 29
Երևան



← Back to list