Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դատավորներ նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
Դատավորներ նշանակել հետևյալ անձանց`
1) Նելլի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
2) Ռոբերտ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
3) Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. հոկտեմբերի 31
Երևան