Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Թ.Առուստամյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը բերած նպաստի համար Լոս Անջելեսի շրջանային շերիֆի հատուկ օգնական Թևան ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 19
Երևան