Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Ալբերտ Վահանի ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ «Ալբերտ Կարախանյան և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն (հետմահու)
Հունան Շամիրամի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ գլխավոր ճարտարապետ
Արմեն Էդիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ աշխղեկ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 9
Երևան