Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ.Ե. Մանսուրյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական պագևների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար կոմպոզիտոր Տիգրան Եղիայի ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 15
Երևան