Documents
Decrees of the President of RA

ԱԼԲԵՐՏ ԳԵՎՈՐԳԻ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի համար վերականգնող ճարտարապետ-շինարար Ալբերտ Գևորգի ԱՆԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 20
Երևան
ՆՀ-281-Ա